«Բարսելոնան» անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարել է ռեկորդային ծավալի տրանսֆերային գործարքներ։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել է 157 մլն դոլար, իսկ ֆուտբոլիստների վաճառքից վաստակել է 79 մլն։ Երկու ցուցանիշն էլ ռեկորդային է «Բարսելոնայի» պատմության ընթացքում։