տուն Սպորտ Բարսելոնան կկազմակերպի Պույոլի հրաժեշտի հանդիպումը

Բարսելոնան կկազմակերպի Պույոլի հրաժեշտի հանդիպումը

94
0

PUYOlok

«Բարսելոնան» նախատեսում է կազմակերպել թիմի նախկին ավագ Կարլես Պույոլի հրաժեշտի խաղը, ով անցած մրցաշրջանից հետո ավարտել է կարիերան։ Միջոցառումը տեղի կունենա «Նոու Կամպ» մարզադաշտում, սակայն ժամկետը հայտնի չէ։

«Ակնհայտ է, որ Պույոլն արժանի է հրաժեշտի խաղի։ Նա մեր ակումբի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Մենք արդեն քննարկել ենք այդ խաղի անցկացման հնարավորությունը և մնացել է որոշել դրա ժամկետը», — ասել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն։