Երեկ մեծ անակնկալ է գրանցվել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպման ժամանակ:
Դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտություն է կրել Բիլբաոյի «Ատլետիկից»:
Գոլերի հեղինակ են դարձել Սան Խոսեն (13), հեթ-տրիկով է աչքի ընկել Ադուրիսը (53, 62, 88` 11մ):
Պատասխան հանդիպումը կկայանա «Նոու Կամպ» մարզադաշտում օգոստոսի 17-ին: