Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել խորվաթ ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչի ծառայություններից միայն 50 միլիոն եվրո ստանալու դեպքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Diario Sport-ը: Ըստ պարբերականի «Բարսելոնան» պատրաստ է խորվաթ ֆուտբոլիստին վաճառել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինների» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել իսպանական թիմի հետ և ֆուտբոլիստի համար առաջարկել է 35 միլիոն եվրո: Սակայն «կապտանռնագույնները» մտադիր են ֆուտբոլիստի համար ստանալ 50 միլիոն եվրոյից ոչ պակաս:
31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից: Իսկ 2018 թվականի խորվաթ ֆուտբոլիստն աշխարհի առաջնության ժամանակ ազգային ընտրանու կազմում դարձավ մունդիալի բրոնզե մեդալակիր: