Հայտնի գործարար «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։ Armdaily.am-ի տեղեկություններով այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ։
Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը, սակայն, պնդեց, որ քրեական գործը կապ չունի ընկերության բաժնեմասի հետ։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք դեռ գործի նյութերը չեն ստացել և չգիտեն, թե ինչ փաստերի հիման վրա է նոր քրեական գործ հարուցվել։