Բաքուն ռազմավարությունն է մշակել՝ սովորել թշնամու լեզուն: Ադրբեջանական Femida.az կայքը հոդված է հրապարակել, որտեղ լայն անդրադարձ է կատարվել Հայսատանի դեմ ուղղված նոր նախագծին:
Բաքվի պետական համալսարանի օրակարգում դասընթացներ են ընդգրկվել, որոնց կարող են մասնակցել հայերեն սովորել ցանկացող ուսանողները: Առաջին դասն արդեն կայացել է, որի ժամանակ ադրբեջանցի ուսանողները սովորել են տարվա եղանակներն ու ամիսները հայերեն գրել-կարդալ:
Առաջին դասախոսությունը կարդացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրադա Հուսեյնովը:
https://youtu.be/2ChAmYrtc5U