տուն Լուրեր Բարեփոխումների մի մասը թղթի վրա է մնում

Բարեփոխումների մի մասը թղթի վրա է մնում

99
0

կարեն կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ գործարար միջավայրի բարելավմանը: Վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին գործարար դաշտի բարեփոխումները ներկայացնել բիզնես դաշտի բարելավման համար: «Բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, մասամբ է իրագործվում, կամ մեկնաբանում են իրենց պատկերացումներով»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ Կառավարության թե՛ կարճաժակետ, թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

Սոնա Դավթյան