Նախորդ տարիներին իրականացված կրթական ծրագրերն այսօր հարցականի տակ են դրվում: Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով հանրակրթությանը վերաբերող փոփոխություններին. «Նույն դպրոցների կառավարման հարցը… Մոտավորապես 20 տարի առաջ անցանք դպրոցների կառավարման նոր համակարգի, այսինքն` խորհուրդների կառավարմանը, և հիմա խոսվում է այն մասին, որ այդ համակարգը չի աշխատում: Դրա մեջ, չգիտես ինչու, տնօրեններն են մեղավոր համարվում: Իմ կարծիքով` այս հարցում տնօրենները մեղավոր չեն, ուղղակի համակարգը չի թողնում, որ խորհուրդն իր գործն անի»:
Մեկ այլ ծրագիր, որ բանախոսի կարծիքով` նույնպես իրեն չարդարացրեց, 12-ամյա կրթության համակարգին անցնելն է: Նրա խոսքով` 12-ամյա կրթության անցանք ոչ թե բոլոնյան համակարգով, այլ նրա համար, որ 10-ամյա ծրագիրը գերբեռնված էր. «Երկարեց ուսման տևողությունը, բայց նաև ավելացան առարկաները, և այսօր նորից ծրագիրը բեռնված է, ու հիմա էլի խոսում են բեռնաթափման մասին»:
Սերոբ Խաչատրյանը նաև ընդգծեց, որ հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն բարեփոխումները, որոնց համար Հայաստանը վարկային միջոցներ է վերցրել, այսօր իրենց չեն արդարացնում:
Մանրամասները` տեսանյութում: