տուն Հասարակություն Իրավական Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի

199
0

Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ շուտով կլուծարվի բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը , քանի որ ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը:

Էթիկայի հանձնաժողովը գործում է 4 անդամի կազմով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ և երեք անդամներ։ «Հանձնաժողովի5-րդ անդամը  նախագահն է, որը հրաժարական է տվել։ Նրա պաշտոնը թափուր է և չի համալրվի, քանի որ  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կփոխարինի էթիկայի հանձնաժողովին»,- ասաց Շաթիրյանը:

Ի դեպ, բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը Գլխավոր դատախազություն է ուղարկել 6 գործ՝ 2018 թվականի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով։

Սոնա Դավթյան