Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի մեկի գործով մեղադրվող Վահագն Հարությունյանի հայտարարությանը, թե ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելին՝ Վահագն Հարությունյանին հետախուզում հայտարարելը ապօրինի է, քանի որ նա իր ներկայացուցչի միջոցով իր գտնվելու վայրը հայտնել է: Ի պատասխան Սասուն Խաչատրյանն ասաց, որ հետախուզումը ենթադրում է նաև հետախուզվողին վարույթ ներկայացնող մարմին ներկայացնելը:
Սասուն Խաչատրյանն ասաց՝ Վահագն Հարությունյանը Հայաստանի տարածքը լքել է այս տարվա հուլիսին:
Ինչո՞ւ հուլիսին Վահագն Հարությունյանին մեղադրանք չէին առաջադրում: Սասուն Խաչատրյանն ասաց՝ այն հանգամանքները, որոնք հիմա էին հայտնի, հուլիսին հայտնի չէին:
ՀՔԾ պետի խոսքով՝ բանակի ներգրավվածությունը մարտի մեկի դեպքերին առավել հիմնավոր է:
Սոնա Դավթյան