տուն Լուրեր Բանակցում ենք Չինաստանի եւ ԱՄԷ-ի հետ՝ հայկական մեղրն ու միս արտահանելու համար

Բանակցում ենք Չինաստանի եւ ԱՄԷ-ի հետ՝ հայկական մեղրն ու միս արտահանելու համար

134
0

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց 2017 թվականի ընթացքում ՍԱՊԾ-ի աշխատանքները: ՍԱՊԾ-ի պետի տեղեկացմամբ` հաջորդ տարի անցնելու են պարտադիր սպանդանոցային մորթի: Միս-մսամթերք տեղափոխող 124 եւ 500 հացաբուլկեղեն տեղափոխող մեքենաների տրվել են սանիտարական անձնագրեր. «Հիմա կարող ենք ասել, որ հացաբուլկեղենը բարենպաստ պայմաններում են տեղափոխում»:

Նրա խոսքով՝ այս տարի սահմանին հայտնաբերվել են ներմուծված ապրանքների մակնշման անհամապատասխանություններ, կեղծ փաստաթղթեր. «Միայն այս տարի 60.000 կգ ոչ պիտանի սննդամթերք է դուրս հանվել»:

Կառավարության անդամի խոսքով՝ Հայաստանն այսօր Չինաստանի հետ բանակցություններ է վարում հայկական մեղրի արտահանման ուղղությամբ: «ԱՄԷ-ի հետ բանակցում ենք հայկական արտադրության միս արտահանելու համար: ԵՄ-ի հետ եւս բանակցություններ ենք վարում՝ ձկան արտահանման գործընթացի կազմակերպման համար: ԵՄ-ի հետ բանակցությունները հիմա 4-րդ փուլում են: ԵՄ-ի մեր գործընկերները հիմա աուդիտ պետք է անեն»,- մանրամասնեց պրն Կարապետյանը:

ՍԱՊԾ-ի պետի խոսքով՝ ոլորտում կան նաև մի շարք խնդիրներ, որոնք կարճ ժամանակահատվածում չեն կարող լուծվել:

Սոնա Դավթյան