ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հետաձգել է հոկտեմբերի վերջին Արևմտյան Աֆրիկայի երկրներ կատարելիք այցը: Այս երկրներն առավել տուժել են Էբոլա համաճարակի տաածումից: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Գվինեա, Սիերա Լեոնե, Լիբերիա Բան Կի Մունի այցը պետք է սկսվեր հոկտեմբերի 31-ին և նատակ ուներ ցույց տալու, որ Էբոլայով վարակվելու բոլոր վախերը չափազանցված են: Այդ այցի մասին հրապարակավ չէր հայտարարվում: Սակայն նախորդ շաբաթ Բան Կի Մունի պատվիրակության անդամները դիմել էին վիզա ստանալու համար:
Foreign Policy ամսագիրը գրում է, որ կարճ ժամանակ անց նրանց ուղեկցող դիվանագետներին տեղեկացրել են, որ այցելությունը հետաձգվում է: