Անգլիական «Լիվերպուլի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին Instagram սոցցանցում վիրավորական հաղորդագրության համար որակազրկվել է մեկ խաղով:
24-ամյա իտալացին դեկտեմբերի 1-ն Instagram-ի իր էջում տեղադրել էր մի նկար, որում պատկերված է համակարգչային խաղերի հայտնի հերոս Սուպեր Մարիոն: Նկարն ուղեկցվում էր հետևյալ գրառումով. «Մի՛ եղիր ռասիստ, եղիր ինչպես Մարիոն. նա իտալացի խողովակագործ է՝ հորինված ճապոնացիների կողմից, ով խոսում է անգլերեն և մեքսիկացում տեսք ունի… Ցատկում է ինչպես սևամորթը և դրամ է հավաքում ինչպես հրեան»:
Բալոտելիի մոտակա հանդիպումը Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Լիվերպուլ» — «Արսենալ» մրցավեճն է: