տուն Արցախ Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ...

Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների

85
0

51079

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ և անշահախնդիր բարեկամությունը` այն դիտարկելով որպես մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը: