տուն Լուրեր Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ Բաքվի պահանջներն անհիմն են. Զախարովա

Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ Բաքվի պահանջներն անհիմն են. Զախարովա

104
0

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա. «Այս այցը կարող է այլ կերպ դիտարկվել, որպես մասնավոր։ Այն չի հակասում ո՛չ Ռուսաստանի օրենսդրությանը, ո՛չ միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։ Այդ պատճառով պահանջները, որոնք դրվել էին Ադրբեջանի վերջերս արված հայտարարության մեջ, անհիմն են»,- ասել է Զախարովան։

Նոյեմբերի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է հայ համայնքի հետ, ինչին ի պատասխան Ադրբեջանը հայտարարել է, թե Սահակյանի այցի թույլտվությունը  խաթարում է բանակցային գործընթացը առաջ մղելու ջանքերը: