տուն Արցախ Բակո Սահակյանը հանդիպել է մատաղիսցիներին

Բակո Սահակյանը հանդիպել է մատաղիսցիներին

99
0

unnamed-14-472x265_640x420

Մատաղիս ավանում Նախագահը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ հեռանկարային ծրագրերի մասին զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ:

Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանում նախատեսվում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր՝ կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ: