տուն Լուրեր Բակո Սահակյանը հանդիպել է «Ձեռք ձեռքի» կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է «Ձեռք ձեռքի» կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանի հետ

155
0

56870

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:  Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: