Yerkir.am-ի թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ ժամը 10:30-ին 3/3 ընտրատեղամաս է ժամանել Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ հետ` կատերելու իր քաղաքացիական պարտքը:
Բակո Սահակյանն իր ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ուղերձ ունի այն պետություններին ու միջազգային կառույցներին, որոնք չեն ճանաչում ԼՂՀ ԱԺ ընտրությունները, նշեց. «Այն , որ աշխարհը չի ճանաչում մեր հերթական ընտրությունները, մեզ քիչ է հետաքրքրում, և մենք չենք շեղվելու մեր իսկ կողմից ընտրված ուղուց: Հաստատակամությունը, վճռականությունը մեզ մշտապես ուղեկցել են և շարունակելու են ուղեկցել: Այս ընտրություններն անպայման կնպաստեն նորանոր հաջողությունների»,- ասաց Սահակյանը` հավելելով. « Այս ընտրություններն ունեն նաև մեկ յուրահատկություն ` անցում ենք կատարում մշտական խորհրդարանի: Մենք արդեն ունենք արհեստավարժ խորհրդարան, մեր պատգամավորները ևս արհեստավարժ են, հետևաբար խորհրդարանի աշխատանքները լինելու են արդյունավետ: Մենք այս ընտրություններով հետապնդել ենք այդպիսի նպատակ` միջազգային հանրությանը ներակայանալ իբրև քաղաքակիրթ աշխարհի կողմից հռչակած սահմանված կանոներին հետևող երկիր, բայց եթե նրանք չեն ճանաչում կամ չեն ճանաչելու այս ընտրության արդյունքները, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այս ընտրությունները: Այս ընտրություններից առաջին հերթին շահելու է մեր երկիրը և մեր երկրի քաղաքացիները»:
Մանրամասները` yerkir.am կայքում: