տուն Լուրեր Բաքվում ոստիկանները ստուգել են Մխիթարյանի ազգանունով շապիկ հագած երկրպագուներին (տեսանյութ)

Բաքվում ոստիկանները ստուգել են Մխիթարյանի ազգանունով շապիկ հագած երկրպագուներին (տեսանյութ)

189
0

Ադրբեջանցի ոստիկանները Բաքվում կանգնեցրել են անգլիական «Արսենալ» ակումբի երկրպագուներին, որոնց հագին «Մխիթարյան» գրությամբ շապիկներ են եղել։

 Մայիսի 21-ին Լոնդոնի «Արսենալ» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ակումբը բավարար չի համարել ՈւԵՖԱ–ի` անվտանգության երաշխիքների մասին պնդումները։

Օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որում երևում է` ինչպես են ոստիկանները մոտենում երկու օտարերկրացու, որոնց շապիկներին «Mkhitaryan» է գրված։ Հետո մահակներով զինված ոստիկանը ռացիայով զրուցում է ինչ–որ մեկի հետ և հրահանգներ ստանալուց հետո բաց թողնում «Արսենալի» երկրպագուներին։