տուն Լուրեր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները. Ազատություն

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները. Ազատություն

82
0

04400297-7F62-4475-8220-74747868FB13_w1023_r1_s

Ազատություն-ը գրում է.

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Էմլար Մամեդյարովի, Մեվլութ Չավուշօղլուի և Միխաիլ Ջանելիձեի եռակողմ հանդիպումը: Այս ձևաչափով սա երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների թվով 6-րդ հանդիպումն է:

Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Էլմար Մամեդյարովն ասել է, որ հաջորդ տարի հնարավոր է՝ կայանա երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես, էներեգետիկ, նաև քաղաքական ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտործնախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք և վրացի գործընկերների հետ ունեցած բանակցություններից հետո:

Այս ձևաչափով թվով 6-րդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաքվում, Մամեդյարովի խոսքով՝ «նույնպես արդյունավետ էր»: Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ «օրինակելի ձևաչափով բանակցությունների շրջանակներում» կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերը, այդ թվում [Հայաստանը շրջանցող] «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը:

Վերջին տարիներին Հարավային Կովկասում կյանքի կոչվող՝ թերևս ամենախոշոր այս ծրագրի իրականացումը, հիշեցնենք, շարունակվում է շուրջ 10 տարի։ Ի սկզբանե ծրագրվել էր երկաթուղին շահագործման հանձնել 2011 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Այս ծրագրի աջակիցների համոզմամբ, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին տարածաշրջանում կխթանի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: