Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայերն ու ադրբեջանցիները նորից կբնակվեն Ղարաբաղում. այս մասին պաշտոնյան ասել է իտալական Il Giornale հրատարակության հետ հարցազրույցում:
«Մենք համոզված ենք, որ հայկական և ադրբեջանական համայնքները նորից կապրեն խաղաղ մթնոլորտում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում», — ասել է Հիքմեթ Հաջիևը:
Այդ նպատակով, ըստ Հաջիևի՝ Բաքուն պետք է փոխի Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն և դուրս բերի «հայկական զորքերը օկուպացված տարածքներից»:
Պաշտոնյան նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանն ուժեղացնել Հայաստանի վրա քաղաքական ճնշումը, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի ի նպաստ Բաքվի: