Ադրբեջանը մտահոգված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համատեղ զորավարժություններից. հաղորդում է Vesti.az-ը:
«Այս հարցը պարզելու նպատակով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովին»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ ռուսական կողմից պատասխան ստանալու դեպքում Ադրբեջանը հավելյալ տեղեկատվություն կներկայացնի: