տուն Լուրեր Բաքու մեծ կազմով գնալը նպատակահարմար չէ

Բաքու մեծ կազմով գնալը նպատակահարմար չէ

151
0

արմեն

Araratnews.am-ը  գրել էր, որ  սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:

Araratnews.am-ն  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝  բացի նրանից ու «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանից,  այլ պատգամավորներ կա՞ն  պատվիրակությունում: «Ո՛չ, ավելի մեծ կազմով գնալը նպատահարմար չէ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանից էլ պարզեցինք՝ ի՞նչ հարցեր է բարձրաձայնելու  հայաստանյան պատվիրակությունը Բաքվում: Պատգամավորի խոսքով՝ քննարկվող թեմաներն ու զեկույցները կլինեն կանանց առողջության և գենդերային հավասարության խթանման մասին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ