տուն Լուրեր Բագրատյանը՝ վիճաբանության մասին (տեսանյութ)

Բագրատյանը՝ վիճաբանության մասին (տեսանյութ)

121
0

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ իր համար տարօրինակ էր, որ քաղաքացին իր նկատմամբ այդկերպ է վարվել: Բագրատյանն ասաց, որ դուրս էր եկել ցուցարարների մետ, որպեսզի բացատրեր ՀՕՊ համաձայնագրի էությունը: «Մարդիկ  բողոքի ակցիա էին անում ՀՕՊ համաձայնագրի դեմ, ինձ որ տեսան, ասեցին` բացատրեք: Մարդկանց բացատրեցի, գիտեք, որ ես էլ կողմնակից չեմ»,- ասաց Բագրատյանը: Հետո նրա հետ քաղաքացիներից մեկը վիճաբանության մեջ է մտել եւ ապա շշով հարվածել: Շիշը, ըստ Բագրատյանի, դատարկ է եղել:

Թե ով է եղել տվյալ քաղաքացին, Բագրատյանն ասաց, որ չի ճանաչում:

Մանրամասները՝ տեսանյութում: