տուն Լուրեր Բաղդասարյանը` «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ

Բաղդասարյանը` «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ

116
0

20140416044556artur

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարը: Նորաստեղծ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Բաղդասարյանին առաջադրեց «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը՝ չմոռանալով թեկնածուին բնութագրելով բոլոր դրական հատկանիշներով: Արթուր Բաղդասարյանն ընտրվեց միաձայն: Ընտրությունից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սկսեց ուրախ բացականչել. «Վե-րա-ծը-նունդ, Վե-րա-ծը-նունդ»: Բոլորը հոտնկայս ծափահարում էին: Եզրափակիչ ելույթում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց միացել են եւս մի շարք կուսակցություններ, ու նա խոստացավ ամեն ինչ անել հանուն երկրի բարօրության: Ի դեպ այդ կուսակցություններից շատերը անգամ անդամներ չունեն: Նրանց անունները հասարակությունն առաջին անգամ էր լսում: Շատերն անգամ ծիծաղ էին առաջացնում հասարակության շրջանում: