տուն Քաղաքական Բաղդասարյանը` ետնամուտքով. մեկնարկել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը

Բաղդասարյանը` ետնամուտքով. մեկնարկել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը

66
0

big_66eb307cc17d47997be07445f0a8ceb5

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհնեգի հնչյունների ներքո: Նախագահությունում նստած են ՕԵԿ պատգամավորներն ու «Հայկական վերածնունդ միավորման» անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների անդամներ: Բացման խոսքով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Ազգի ու հայրենքի համար պատմական, աննախադեպ իրադարձություն է տեղի ունենում. 150 կազմակերպություն եւ կուսակցություն հիմնադրում են նոր կուսակցություն՝ «Հայկական վերածնունդ միավորումը», վերակազմակերպման միջոցով վերաձեւավորում ենք ու դառնում մի նոր սկզբի ու իրականության մեկնարկ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցություններին ու կազմակերպություններին, որ իրենց ներանձնական ու խմբակային շահերը մի կողմ դրեցին ու միավորվեցին: Փառք ու պատիվ նրանց, որ միավորվում են, որ վեր են կանգնում իրենց ամբիցիաներից: Որոշները չէին հավատում, որոշներն էլ չարախնդում էին, թե հնարավոր չէ, որ հիմնադրվի կուսակցությունը: Սակայն միասին վառելու ենք մեր միասնական մեծ մոմը. ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժական խոսել խավարի մասին: Ջիգյարով շնորհավորում եմ, Աստված պահապան բոլորիս»,- ասաց Մարգարյանը: Նշենք, որ համագումարին այլ կուսակցություններից ներկայացուցիչներ չկան: Նախատեսվում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւս կներառվի այս նոր կուսակցության մեջ: Ի դեպ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը համագումարին եկավ ետնամուտքով: