տուն Լուրեր Բադեյանի կարծիքով՝ Օսկանյանը շանսեր չունի

Բադեյանի կարծիքով՝ Օսկանյանը շանսեր չունի

92
0

Manvel-Badeyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն հիմնելու որոշմանը և նշեց թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ցանկացած ոք կարող է կուսակցություն ստեղծել առանց որևէ մեկի թույլտվության: «Նա իրավունք ունի ստեղծել նոր կուսակցություն, ուրիշ բան է, թե ի՞նչ զարգացումներ կունենան, և արդյո՞ք կհասնի հաջողության հաջորդ ընտրությունների ժամանակ: Նա պետք է գնահատի իր շանսերը, սակայն իմ գնահատմամբ՝ չի հասնի»,- ասաց Մանվել Բադեյանը:

Մեր հարցին, թե հնարավոր է Օսկանյանի կուսակցությունը մրցակից դառնա իշխող ՀՀԿ-ին, Բադեյանը նշեց.«Կուսակցությունն ընտրություններին հասնում է  հաջողությունների, երբ որ ունի լայն հենարան ու հասարակության մեջ նա ունի կողմնակիցներ: Չեմ կարծում, որ Վարդան Օսկանյանին կհաջողվի մեկ տարվա մեջ ստեղծել նման մեծ զանգված, որը որոշիչ դեր կունենա ընտրությունների ժամանակ»:

Մեր հաջորդ հարցին, թե Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, որ Մարտի 1-ի բացահայտումը լինելու է իր կուսակցության օրակարգում, չի մտահոգում իշխանություններին, հատկապես որ շատերը Մարտի 1-ի մեջ մեղադրում են Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:   «Վատ եղանակի մեջ էլ են մեղադրում երկրի նախագահին, իսկ դա գալիս է նրանից, որ մինչ այժմ գործող երկրի կառավարման համակարգը կենտրոնացված էր մեկ մարդու շուրջ, որը պատասխանատու էր ամեն ինչի համար, քանի որ ուներ ամենամեծ լիազորությունները: Նոր Սահմանադրությունը միտված է լուծել նաև այդ հարցը, քանի որ իշխանությունը չպետք է լինի անձակենտրոն, այլ պետք է լինի քաղաքական ուժերի պատասխանատվության խնդիր»,- եղավ Մանվել Բադեյանի պատասխանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտե՞ղ կլինի Սերժ Սարգսյանը նախագահի լիազորությունների ավարտից հետո, Բադեյանն ասաց. «Տեսնում եմ՝ ՀՀԿ լիդեր: Կարծում եմ` ՀՀԿ-ն կհաղթի ընտությունների ժամանակ, կոնկրետ ի՞նչ պաշտոն կզբաղեցնի, այնքան էլ կարևոր չէ, կարևոր չէ, թե որ շենքում նա կնստի»: