տուն Քաղաքական Միջազգային «Բադերի պատմություններ» մուլտսերիալը վերադառնում է մեծ էկրան

«Բադերի պատմություններ» մուլտսերիալը վերադառնում է մեծ էկրան

136
0

Scrooge-McDuck-Production-Cel-ducktales-24424995-1038-807

Disney ընկերությունը իր բլոգում հայտնել է, որ նախատեսում է մեծ էկրաններ վերադարձնել «Բադերի պատմություն» մուլտսերիալը։ Նոր սերիաները կցուցադրվեն 2017 թվականից։

Մուլտսերիալի գլխավոր հերոսները կլինեն Սքրուջ Մաքդաքը, նրա եղբորորոդիներ Բիլլին, Վիլլին և Դիլլին, օդաչու Զիգզագը, Դոնալդ Դաքը, Սքրուջի սպասուհի Կլյուվդիան, նրա թոռնուհին՝ Պոնկան, Սքրուջի ոխերիմ թշնամի Գլիթհարթ Գլոմգոլդը և այլն։

Disney-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս մուլտսերիալը կարողացել է գրավել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի ուշադրությունը։

«Բադերի պատմություն» մուլտսերիալի շնորհանդեսը տեղի է ունեցել 1987 թվականին։ Վերջին սերիան ցուցադրվել է 1990 թվականին։