տուն Լուրեր Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը հոկտեմբերի 27-ի վերաբերյալ

Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը հոկտեմբերի 27-ի վերաբերյալ

138
0

22855404_1741899072548757_271961972_n

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմն այսօր խորհրդարանի բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ են դրել: Ներկա էր նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ։ Խորհրդարանի բակում լրագրողների հետ զրույցում Բաբլոյանն ասաց, որ, իր կարծիքով, հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։ «Իհարկե շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օր է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը, տալով մեզ երկիր, և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցենք», — ասաց  ԱԺ նախագահը։

Արա Բաբլոյանի խոսքով՝  բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի: «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»,- նշեց Բաբլոյանը։

Դիտարկմանը, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպե՞ս, ինչպես զարգանում է հիմա, թե՞ կլինեին այլ զարգացումներ, Արա Բաբլոյանն ասաց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին, և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց, և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ` որ ոչ»։

Փայլակ Ֆահրադյան