տուն Լուրեր Բաբլոյանը՝ բժշկին ծեծելու եւ օրենքին ընդդիմացողների մասին

Բաբլոյանը՝ բժշկին ծեծելու եւ օրենքին ընդդիմացողների մասին

125
0

ara-babloyan-472x265

ԱԺ-ում շարունակվում են «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով օրինագծի դեմ քննադատություններին, նշեց, որ ցավալի է և շատ տխուր, որ ունի գործընկերներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ: «Եվ դա այն պարագայում, երբ բժշկի մոտ մարդիկ գնալիս միշտ դժվար հոգեբանական վիճակում են լինում, և հասկանալի է, որ կարող են նույնիսկ չափից դուրս գալ, բայց չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծի ենթարկել այն բանի համար, որ այս կամ այն բուժհաստատության, որը պետք է ուղարկեր կանչի այդ բժշկին, մեքենան այդ պահին զբաղված է եղել ուրիշ կանչով: Երբ ծեծել են բժշկին, և մահացել է բժիշկը, դրանից հետո ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ էին տվել»,- հարցրեց նա:

Նշենք, որ, մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին նման համեմատություններ անում: Բաբլոյանը հիշեցրեց դեպքը, երբ Գյումրիում բժշկին ծեծի էին ենթարկել, որովհետև կանչը հինգ րոպե ուշացել էր: «Արդյոք բժի՞շկն է մեղավոր. եթե ունի մեղավորություն, օրենքը հստակ կարգավորում է տալիս»,- ասաց նա: Ըստ Բաբլոյանի` այս օրենքի նախագծով իրենք այս կամ այն մասնագիտություններն առանձնացնում են, ոչ թե ուզում են բուժաշխատողինն արտոնյալ լինի, քանի որ ծանր պայմաններում է աշխատում: «Մարդիկ գալիս են նյարդայնացած, կարճ ժամանակում որոշում պետք է ընդունի կյանքը փրկելու, բայց նրան թույլ չեն տալիս, և ինչպե՞ս կարող ենք համեմատել պատշարի և տիեզերագնացի հետ: Զարմանում եմ, որ կան նման մոտեցումներ մեր երկրում, դուք կարող եք ձեր որոշումն ընդունել, չեմ կարող ուղղակիորեն միջամտել, բայց խնդրում եմ` ճիշտ գնահատեք այս կամ այն մասնագետի անելիքն ու կարգավիճակը»,- ասաց նա: