տուն Լուրեր ԱԺ-ում վիճեցին Փաշինյանն ու Բաղդասարյանը

ԱԺ-ում վիճեցին Փաշինյանն ու Բաղդասարյանը

95
0

Nikol

Ազգային ժողովում Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու: «Եթե այս ծրագիրը լիներ Հայաստանի Կառավարության ծրագիրը, մի տեղ կարելի էր քննարկել, մտածել, գումարել, հանել, բազմապատկել եւ այլն, բայց քանի որ սա Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն է առաջին հերթին, մենք միանշանակորեն եւ աներկբա դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Դեմ քվեարկելու մասին հայտարարեց նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա քննադատեց կառավարության ծրագիրը քննադատողներին, ապա հիշեց Վահան Հովհաննիսյանի  հայտնի ելույթից այն հայտվածը, որը վերաբերում էր «պադեզդներում» ծեծելուն: Բաղդասարյանի ելույթի այս հատվածը դուր չեկավ «Ելք» դաշինքի  պատգամավորներին, ովքեր տեղից արձագանքեցին: Նիստը նախագահողները հանդարտության կոչեր արեցին: «Նիկո՛լ, հանգի՛ստ»,- դիմելով Փաշինյանին ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանի խոսափողն անջատված էր, եւ լսելի չէր նրա ձայնը: «Կարգի՛ հրավիրեք այդ երիտասարդին»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը: