Araranews.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ԱԺ-ում հանգիստ վիճակ է: ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են փնտրել ԱԺ-ում ենթադրաբար տեղադրված ռումբը:
ԱԻՆ-ի աշխատակիցներն առայժմ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել։ Մասնագետները սենյակ առ սենյակ փնտրում են։ ԱԺ-ից մեր թղթակցին հայտնեցին, որ այս պահին ստուգում են շենքի երրորդ հարկը։
ԱԻՆ-ից մեզ նաև տեղեկացրին, որ ահազանգը եղել է փակ հեռախոսահամարից: Ու հիմա քայլեր են ձեռնարկել՝ պարզելու ահազանգողի ինքնությունը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին` ժամը 06:56-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Լուսանկարները՝ Araratnews.am-ի:
ՓԱՅԼԱԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ