տուն Լուրեր ԱԺ-ում քննարկվում է «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը

78
0

joxov

Այսօր Ազգային ժողովում քննարկման է ներկայացվում «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ այս օրենքով որոշակի օժանդակություն կցուցաբերվի սահմանամերձ համայնքների բնակիչներինˋ նրանց կոմունալ ծախսերի և տեղական հարկատեսակներին մասնակի փոխհատուցում տալու համար: Սահմանամերձ համայնքներում վառած գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարների մասով կտրվեն մասնակի փոխհատուցումներ պետական բյուջեից: Մյուս օժանդակությունը կվերաբերի այդ սահմանամերձ համայնքերում գտնվող մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի գնդակոծության տակ գտնվող հողատարածքների, տնամերձ այգեգործական ամառանոցների, հողի հարկի  և այդ հողերում եղած գույքահարկի տարեկան գումարներներին: Այդ գումարները կվճարվեն պետական բյուջեցի նախատեսված գումարիներից Կառավարության կողմից սահմանված կարգով»,-ասաց Տերտերյանը:

Բացի այդ, օերնքով նախատեսվում է , որ ականների պայթյունից կամ ադրբեջանական զինուժի գործողություններից տուժած, զոհված բնակիչների ընտանիքներին տրամադրվի միանվագ գումարի օգնություն՝ հուղարկավորության ծասերը հոգալու, տապանաքար դնելու և այլնի համար: