տուն Լուրեր Աժ-ում քննարկվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի...

Աժ-ում քննարկվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը

116
0

QWBlBsr3gYH4H4CYVZjampzzwR

Այսօր Աժ-ում քննարկվում է Կառավարության «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» հարցն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ելույթ ունենալով, ասաց.

«ՀՀ կառավարությունը ՀՀ Աժ-ի քննարկմանն է ներկայացում սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային փոփոխություններ կատարելու մասին հարցն ու կից ներկայացված օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այս օրենսդրական փոփոխություններն ունեն երկու ուղղություն՝ խթանել մեր երկրի սահմանամերձ գյուղական համայնքներում տնտեսական ակտիվությունն ու դրանով հանդերձ խթանել տնտեսական համաչափ զարգացում, ինչպես նաև` վերանայել գործող հարկային գործիքներն այն նպատակով, որ մեր երկրում հարմար պայմաններ ստեղծվեն ներդրումների, տնտեսվարող սուբյեկտների մոտ միջոցների բարելավման և այդ եղանակով տնտեսական աճի խրախուսման նպատակով»,- նշեց Միրումյանը: