Ազգային ժողովի մայիսի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամի ընտրության հարցը։
Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ 4 տարի ժամկետով ներակայցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թեկնածուն իր խոսքում նշեց, որ ՀԾԿՀ-ում լուրջ անելիքներ կան՝ կապված ինչպես սակագներում ներդրումների ներգրավման, այնպես էլ ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունն ուսումնասիրելու ու հանձնաժողովի աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու հարցերի հետ։