ՀՀ Ազգային Ժողովի այսօրվա նիստը նախագահելու է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, քանի որ ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարգելի պատճառներով այսօրվա նիստին չի մասնակցի: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեցին ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, երբ Araratnews.am-ի լրագրողը այսօր փորձում էր խորհրդարանում որոշակի հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով հարցազրույց էր խնդրել Էդուարդ Շարմազանովից:
Մեզ փոխանցեցին, որ Էդուարդ Շարմազանովը մեկնել է հայրենի Ալավերդի՝ մասնակցելու մորեղբոր կնոջ հուղարկավորությանը:
Հավելենք, որ այս քառօրյան ԱԺ-ում նախագահում էր Էդուարդ Շարմազանովը, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արտերկրում բուժզզնում է անցնում: