տուն Լուրեր ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը

82
0

Ազգային ժողովն օրը սկսեց քվեարկություններով։ Արտահերթ նիստի նպատակն է սպառել օրակարգը, և այսօր այդ նպատակով նախորդ օրերին քննարկված 5 հարցի քվեարկություն իրականացվեց։ 5 հարցն էլ ընդունվեցին։ Դրանցից երկուսը առաջարկել էր Կառավարությունը, երկուսը՝ ընդդիմությունը, մեկը՝ մեծամասնության ներկայացուցիչը։ Քվեարկությունները ունեցան հետևյալ արդյունքները՝

«Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (հեղինակ՝ Կառավարություն) – 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ.
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին (հեղինակ՝ Սերգեյ Բագրատյան, առաջին ընթերցում) – 90 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին (հեղինակ՝ Գևորգ Պապոյան, առաջին ընթերցում) – 71 կողմ, 10 դեմ, 14 ձեռնպահ.
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կորեայի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (հեղինակ՝ Կառավարություն) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ.
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ խմբակցություն, առաջին ընթերցում) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: