տուն Լուրեր ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

152
0

Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց մի շարք նախագծեր։

98 կողմ ձայնով ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ ձայներով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ և 1 դեմ քվեարկությամբ։

Նույն խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ևս ընդունվեց 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ քվեարկությամբ։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։

«Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։

Ընդմիջումից հետո խորհրդարանը 97 կողմ, 2 ձեռնպահ ձայներով քվեարկեց նաև «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին։