ԱԺ-ում քննարկվեց «Ռազմական գործողությունենրի ժամանակ հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի օգտագործման կամ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:
Այն ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ գործում է 1925թ.-ից. «Եթե նախկինում արձանագտրությանը միացել էր 36 երկիր, հիմա՝ 140: Մեզ դիմել է Ֆրանսիան, որ միանա արձանագրությանը, եւ հանդիսանում է այդ արձանագրության ավանդապահը»:
ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանին զարմացրել էր այս արձանագրությանը՝ մեր միանալու հանգամանքը. «Ինչո՞ւմն է անհրաժշեշտությունը պահպանել այս արձանագրությունը այն դեպքում, երբ կենսաբանական մասով, բարոյապես այն հնացած է: 1925թ. հետո շատ ավելի լավ փաստաթղղթեր են մտել շրջանառության մեջ, որ ամբողջությամբ կենսաբանական մասով կարգավորում է»:
Ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց, որ այսպիսի իրավական ընդհանուր համակարգ է ձեւավորված, որը պետությունները փորձում են պահպանել. «Ի դեպ, Ադրբեջանը միայն չի միացել այս արձանագրությանը ու, ըստ այդմ, որեւէ պարտավորություն չի կրում»: