70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունից հետո ԱԺ-ում քննարկման դրվեց սահմանամերձ համայնքներին սոցիալական օգնություն տրամադրելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, որի հիմնական զեկուցողն է տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը: