տուն Լուրեր ԱԺ-ն հաստատեց Կառավարության գործունեության ծրագիրը

ԱԺ-ն հաստատեց Կառավարության գործունեության ծրագիրը

121
0

31850

ՀՀ Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ Կառավարության 2017-2022 թվականների  գործունեության ծրագիրը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, իսկ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորները՝ դեմ:

Նշենք, որ քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հուլիսի 6-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: