Ազգային ժողովը հուլիսի 10-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է գործող օրենքների մի շարք լրացումներ։
Մասնավորապես ընդունվել է.
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը` 101 կողմ ձայնով։
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը` 103 կողմ ձայնով։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» եւ հարակից օրենքների մասին օրինագծերի փաթեթը։