Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Մինչ ընդհատված հարցի քննարկումը խորհրդարանը քվեարկության դրեց երեկ քննարկված մի շարք օրենսդրական փաթեթեներ: Նախ քվեարկության դրվեց «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Կողմ քվեարկեց 85 պատգամավոր, դեմ`3, եւս 11-ը ձեռնպահ էին: Հիշեցնենք, որ այս նախագծով ավելանալու է եւս երկու դատավորի հաստիք:
Ապա խորհրդարանը 88 կողմ, 2 դեմ եւ 13 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:
Խորհրդարանը միաձայն ընդունեց նաեւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացող գործունությունը հարկերից ազատելու մասին հարցը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 103 պատգամավոր:
Ազգային Ժողովը 64 կողմ, 6 դեմ եւ 28 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ ԿԲ-ի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Այս նախագծով, հիշեցնենք, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի տեղակալների թիվը եւս մեկով կավելանա: