տուն Լուրեր ԱԺ-ն ընդունեց դատապարտյալների վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց դատապարտյալների վերաբերյալ օրինագիծը

124
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջական 110 կողմ ձայնով ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ:

Նախագծով կարգավորվելու է դատապարտյալին մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ, նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու հարցը: Այսուհետ պետք է հաշվի առնվի նաև դատապարտյալի ու իր մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների առկայությունը: Կալանավորված անձանց պետք է տրվի երկարատև տեսակցությունների հնարավորություն: Նախատեսվում է նաև վերացնել այն օրենսդրական սահմանափակումը, համաձայն որի կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարճաժամկետ մեկնում կտրամադրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում: Նախագծով նախատեսվում է նաև նույնականացման քարտ տրամադրել կալանավորված և ձերբակալված անձանց: ՔԿՀ-ներում դատապարտյալներն այդ հնարավորությունը ունեին, իսկ ձերբակալված ու կալանավորված անձինք ոչ:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջական 110 կողմ ձայնով ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին: