տուն Լուրեր ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց հղիության նպաստի մասին նախագիծը

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց հղիության նպաստի մասին նախագիծը

102
0

AJ-nist

Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում 93 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ  ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լարցումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: ԱԺ-ն 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայներով ընդունեց նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: «Նվազագույն աշխատավարձի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց՝ 95 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց՝ 68 կողմ, 4 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: