տուն Լուրեր ԱԺ-ն 77 կողմ, 3 դեմ-ով ընդունեց վիճահարույց օրենքի նախագիծը

ԱԺ-ն 77 կողմ, 3 դեմ-ով ընդունեց վիճահարույց օրենքի նախագիծը

92
0

2015-azgayin_zhoghov_parliament_of_Armenia_435838207

ՀՀ ԱԺ-ն այսօր ձայների 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց   «Սևանա լճի էկոհամակարգի  վերանորոգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ համաձայն նախագծի առաջարկվում է եւս լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնել Սեւանից:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները քննդատեցին նախագիծը, իսկ որոշ բնապահպաններ էլ բողոքի ակցիա էիր իրականացրել ԱԺ շենքի դիմաց:

Մինչ քվեարկությունը ԵԼՔ դաշինք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ հարցը կարելի էր այլ կերպ լուծել, հետեւաբար իրենք դեմ են քվեարկելու: Նա նաեւ ասաց, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, քանի որ օրենքի նախագիծն ըստ իրենց հակասահմանադրական է:

Իսկ վերջում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանըւ հայտարարեց, որ հուլիսի 6-ին կհրավիրի ԱԺ արտահերթ նիստ: