ՀՀ Ազգային ժողովում մաքրություն իրականացնող աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Մաքրուհիների աշխատավարձը իջեցրել են, ինչն էլ դարձել է բողոքի ակցիայի պատճառ:
Բողոքող մաքրուհիների հետ այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ «Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի և գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105.000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ, ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։