տուն Լուրեր ԱԺ-ի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին (լուսանկարներ)

ԱԺ-ի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին (լուսանկարներ)

167
0

աժ

ԱԺ-ի բակում Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմն այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճում այսօր մինչ աշխատանքները սկսելը ևս մեկ րոպե լռությամբ հարգել էին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում կատարված ոճրագործությանը զոհ գնացին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Փայլակ Ֆահրադյան