տուն Լուրեր ԱԺ հերթական նիստին կհաջորդի արտահերթը

ԱԺ հերթական նիստին կհաջորդի արտահերթը

98
0

Հաջորդ շաբաթ` փետրվարի 6-ին նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան:  Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց Կառավարությանը դիմել խորհրդարանին, որպեսզի հերթական քառօրյայից անմիջապես հետո հրավիրվի ԱԺ արտահերթ նիստ: Ըստ Հարությունյանի՝ ԱԺ-ում ներկայացված են խորհրդարանական կառավարման մոդելի հետ կապված բավական շատ օրենքներ եւ ճիշտ կլինի, որ մինչեւ ապրիլ այդ փոփոխությունները քննարկվեն:

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ` 1) «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագծի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:

Փայլակ Ֆահրադյան