տուն Լուրեր ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից

ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից

118
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում  հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: